Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց օլիմպիադայում հաջողություններ գրանցած դպրոցականներին
08.07.2026
Հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց 2025-2026 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադայում հաջողություններ գրանցած Գեղարքունիքի մարզի աշակերտներին և նրանց դպրոցների տնօրեններին։
Մարզպետը շնորհավորեցի աշակերտներին՝ կարևոր ձեռքբերման կապակցությամբ և ընդգծեց, որ յուրաքանչյուր հաջողության հիմքում գիտելիքի նկատմամբ սերն է, հետևողական աշխատանքն ու ուսուցիչների նվիրվածությունը։
Կարեն Սարգսյանը վստահություն հայտնեց, որ մեր երիտասարդները իրենց գիտելիքներն ու կարողությունները հետագայում ծառայեցնելու են Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հանրային բարօրությանը։
2025-2026 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադայում Գեղարքունիքի մարզի դպրոցականներն արժանացել են 13 դիպլոմի և 16 գովասանագրի։
Մարզպետն անձամբ հանձնեց աշակերտներին դիպլոմներն ու գովասանագրերը՝ մաղթելով նոր հաջողություններ, ստեղծագործ միտք և նոր հաղթանակներ։
Հանդիպման ընթացքում մարզպետը ծանոթացավ աշակերտների հաջողությունների պատմություններին, հետաքրքրվեց նրանց մասնագիտական կողմնորոշմամբ, ինչպես նաև դպրոցների տնօրենների հետ քննարկեց կրթական գործընթացի շարունակական զարգացմանն ու աշակերտների նոր ձեռքբերումներին ուղղված հարցեր։
Յուրաքանչյուր հաջողություն ևս մեկ վկայություն է, որ գիտելիքի և աշխատասիրության ճանապարհը միշտ տանում է դեպի նոր ձեռքբերումներ։










