Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գործարկվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրը

14.07.2026


Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ միասին Սևանա լճի ափին ներկա են գտնվել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել են նաև ներքին գործերի նախարարության, ԱՄՆ դեսպանատան, «Սևան» Ազգային պարկի, ՆԳՆ Էկոպարեկային ծառայության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, հյուրեր։
Կառույցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հունիս ամսին։ Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումն իրականացվել է ՆԳ նախարարության, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Հայատանում ԱՄՆ դեսպանության ԱՄՆ ռազմական խմբի աջակցությամբ
Արարողության մասնակիցները շրջել են կառույցի տարածքում, ծանոթացել ստեղծված ներքին և արտաքին հարմարավետ և նպատակային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, որոնք հնարավորություն կտան էլ ավելի բարձրացնել արագ արձագանքման մակարդակը, ջրափրկարարական աշխատանքների որակը և կնպաստեն հանրային անվտանգության ամրապնդմանը։
Ջրափրկարարական նոր կայանի կառուցման և գործարկման առթիվ շնորհավորանքի և երախտագիտության խոսքեր են հնչեցրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին, մաղթելով արդյունավետ աշխատանք ջրափրկարարական ոլորտում, բարձր գնահատելով հայ-ամերիկյան փոխգործակցության մակարդակը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-04 19:03:09