Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուշադրություն

14.07.2026

Հարգելի՛ քաղաքացիներ, ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը անտառային և հարակից տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կարող է առաջացնել, և մեծ վնաս հասցնել բնությանը, հասարակությանը և տնտեսությանը։
Ուստի արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից։
Քաղաքացիներին հորդորվում է չայրել չոր խոտ կամ խոզան, ինչպես նաև արևով լուսավորվող բացատներում չթողնել շշեր և ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների։
Հրդեհի փոքր օջախ հայտնաբերելու դեպքում խորհուրդ է տրվում փորձել հանգցնել այն՝ օգտագործելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերի կապուկներ, թաց հագուստ կամ ամուր կտոր։ Անհրաժեշտ է համոզվել, որ կրակն ամբողջությամբ մարվել է, և կրկին բորբոքման վտանգ չկա։
Անտառային հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս զգուշավորությունը, պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-04 19:03:09