Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 09.02.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 և 2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ասֆապատվել 5 փողոց, տուֆ քարով սալարկվել 4 փողոց, կառուցվել արտաքին լուսավորության ցանց, ոռոգման ջրատարի արտաքին ցանց, Արցախյան պատերազմներում զոհված հայորդիներին նվիրված հուշահամալիր։ Իրականացված սուբվենցիոն 6 ծրագրերի համար ներդրվել է 719 միլիոն 823 հազար դրամ, որից 445 միլիոն 141 հազար 800 դրամը ՀՀ կառավարության, 274 միլիոն 681 հազար 200 դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։ Վարդենիկի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 204 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։․․․

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները հիմնականում բաց են և անցանելի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները հիմնականում բաց են և անցանելի 09.02.2024

Փետրվարի 9-ին ժամը 17։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները բաց են և անցանելի։ Առանձին հատվածներում ճանապարհ սպասարկող կազմակերպություններն իրականացնում են ճանապարհների լայնացման և մշակման աշխատանքներ։ Փետրվարի 9-ին ժամը 11։35-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։Սպասարկող կազմակերպությունն իրականացնում է ճանապարհի լայնացման, մաքրման և մշակման աշխատանքներ։

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 08.02.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության արտաքին ցանց, հիմնանորոգվել խմելու ջրատարի ներքին ցանցը։ Սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 14 միլիոն 697 հազար դրամ, որից 10 միլիոն 587 հազար 900 դրամը ՀՀ կառավարության, 4 միլիոն 110 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Արեգունի բնակավայրի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն 857 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերին և ավարտվել նույն տարվա դեկտեմբեր ամսին։...

  Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվում են ձնամաքրման, լայնացման և մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվում են ձնամաքրման, լայնացման և մշակման աշխատանքներ 08.02.2024

Փետրվարի 8-ին ժամը 13։00-ի դրությամբ մարզի ավտոճանապարհները բաց են, բացառությամբ Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհահատվածի, որը դժվարանցանելի է։ Ճանապարհ սպասարկող կազմակերպությունները մարզի ողջ տարածքում իրականացնում են ճանապարհների լայնացման, մաքրման և մշակման աշխատանքներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպասարկող կազմակերպության ուժերով իրականացվում են ճանապարհի մաքրման, առանձին հատվածներում նաև լայնացման և մշակման աշխատանքներ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին 08.02.2024

Փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անվտանգային, տնտեսական, առողջապահական ու կրթամշակութային ոլորտներում ընթացող համագործակցության խորացմանն ու ամարպնդմանն ուղղված հարցեր։ Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև հաստատված համագործակցության ծրագրերի շրջանակները, արդյունքները և առաջիկա անելիքները, շեշտելով, որ կրթության, մշակույթի, տուրիզմի, առողջապահության ոլորտներում երկար տարիներ կողմերի ջանքերով իրականացվել են բազմաթիվ ու բազմազան ծրագրեր, իսկ տևական համագործակցությունը վերածվել է ամուր բարեկամության։․․․

 Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը 07.02.2024

Փետրվարի 7-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի խորհրդական Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Քաղաքացիները դիմեցին բիզնես գաղափարների իրագործման հարցում աջակցություն ստանալու, բնակարանների տանիքների նորոգման, վիրահատության նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, ենթակառուցվածքների բարելավմանն օժանդակելու, շինանյութի ձեռքբերման, աշխատանքի տեղավորման, ֆինանսական աջակցություն ստանալու, առողջական և անձնական բնույթի տարբեր խնդիրներով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59