Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ քննարկում՝ "Գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում" թեմայի շուրջ

22.06.2026

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, բնակավայրերի գյուղոլորտի պատասխանատուների, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների, Էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, ինչպես նաև «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր քննարկել մարզում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի հերթական փուլում կատարված աշխատանքները։
Քննարկվեցին մարզում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, դրանց ականջապիտակների պարտադիր ամրացման, անասնաբույժի մասնագիտական պարտավորություններին վերաբերող հարցեր, խոսվեց կենդանու համարակալման և էլեկտրոնային տեղեկատվական համակարգ դրանց ներմուծման, համարակալված կենդանուն համակարգից հեռացնելու դեպքերի, տվյալների փոփոխությունների ժամկետների պահպանման, անասնաշուկայի անասնաբույժի պարտավորությունների կատարման, կենդանու արտահանման, սպանդից հետո դրանց տվյալների վերանայման, անասնատիրոջ պարտավորությունների այլ թեմաների մասին։
Հանդիպման ընթացքում բանախոսները պատասխանեցին նաև ներկաների կողմից բարձրացված հարցերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-22 14:58:33