Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
21.06.2026
Հարգելի՛ բուժաշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ։
Ձեր մասնագիտությունը բացառիկ առաքելություն է, որը հիմնված է գիտելիքի, պատասխանատվության և մարդասիրության վրա։ Ամեն օր դուք ձեր աշխատանքով պահպանում եք մարդկանց առողջությունը, պայքարում հիվանդությունների դեմ և բազմաթիվ ընտանիքների վերադարձնում հավատն ու հույսը։
Առողջապահության ոլորտի յուրաքանչյուր մասնագետ՝ բժիշկ, բուժքույր, շտապօգնության աշխատակից և բուժաշխատող, իր նվիրումով ու բարեխիղճ ծառայությամբ կարևոր դեր ունի հասարակության բարեկեցության և համակարգի զարգացման գործում։ Ձեր աշխատանքը հաճախ իրականացվում է մեծ ծանրաբեռնվածության և բարձր պատասխանատվության պայմաններում, ինչը առավել արժանի է հարգանքի և գնահատանքի։
Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, մասնագիտական ձեռքբերումներ, անսպառ ուժ և նոր հաջողություններ։ Թող ձեր մարդասիրական առաքելությունը միշտ ուղեկցվի գնահատանքով, վստահությամբ և շնորհակալությամբ։
Շնորհավոր Բուժաշխատողի օրը։


