Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Ծովինար բնակավայրում

03.07.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել է Ծովինար բնակավայր, որտեղ մեկնարկել են /Մ-10/–Ծովինար–/Մ-10/ մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 116 միլիոն 400 հազար դրամ։
Նախատեսվում է իրականացնել ճանապարհի ծածկի փոսային նորոգում, առանձին հատվածներում՝ հարթեցնող շերտի տեղադրում, ինչպես նաև 13 783 քառակուսի մետր մակերեսով ասֆալտբետոնե վերին ծածկի տեղադրում։ Ճանապարհի կողնակներում կտեղադրվի ավազակոպճային շերտ, իսկ աշխատանքների ավարտին կտեղադրվեն ճանապարհային նշաններ և կիրականացվի գծանշում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-10 18:01:13