Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունիում դիտարկել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

06.07.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ այցելել է Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ, Հրաչյա Ներսիսյան և Նարեկացի փողոցներ՝ տեղում հետևելու հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
ՀՀ կառավարության 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այստեղ իրականացվում են շուրջ 200 միլիոն դրամի ընդհանուր արժեքով ճանապարհաշինական, մայթերի կառուցման և բարեկարգման աշխատանքներ։
Դավիթ Անհաղթ և Նարեկացի փողոցներում շինարարությունն արդեն ավարտական փուլում է, իսկ Հրաչյա Ներսիսյան փողոցում շարունակվում են ասֆալտապատման և մայթերի կառուցման աշխատանքները։
Հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են նաև Չարենցի, Ալաշկերտի և Մխիթար Հերացու փողոցներում։
Մարտունին օրեցօր ավելի բարեկարգ և հարմարավետ քաղաք է դառնում։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-10 18:01:13