Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից 303 երեխա հանգստանում է դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխում

23.06.2026


Հունիսի 20-ից մեկնարկել է դպրոցահաuակ երեխաների՝ 2026 թվականի ամառային հանգuտի կազմակերպման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրից օգտվում են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաներ։
Դպրոցականները կհանգստանան Հանքավանի «Հասմիկ» և «Լուսաբաց» ճամբարներում՝ 2 հերթափոխով, 10-ական օրով։
Առաջին հերթափոխի հանգիստը, Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից մեկնած 303 երեխայի համար, կավարտվի հունիսի 29-ին, իսկ 2-րդ հերթափոխի ժամկետ սահմանվել է հունիսի 29-ից հուլիսի 8-ը։
Գեղարքունիքի մարզի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների կողմից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-23 15:20:31