Նորություններ
Գեղարքունիքի մարզում շարունակվում է ամառային զորակոչը
01.07.2026
Հուլիսի 1-ին զորակոչի արարողություններ տեղի ունեցան Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներում։
Գավառում տեղի ունեցած զորակոչի արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Արմեն Մնացականյանը, Գավառի տարածքային զինվորակական կոմիսար Վանիկ Գոզեյանը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խղղաթյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, զինվորական կոմիսարիատի, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Նրանք շնորհավորեցին նորակոչիկներին բանակ մեկնելու կապակցությամբ, հնչեցրին բարեմաղթանքի և օրհնության խոսքեր, հորդորելով ծառայության ընթացքում լինել ազնիվ, ցուցաբերել բարձր պատասխանատվություն և ընկերասիրություն, պատվով կատարել հայ զինվորի առջև դրված պարտականությունները։
Նորակոչիկները բանակ մեկնեցին բարձր տրամադրությամբ, երգ-երաժշտության հնչյունների ուղեկցությամբ։
Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում զորակոչի արարողություններին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, տարածքային զինկոմիսարիատների, համայնքապետարանների պատասխանատուներ։


















