Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բուժաշխատողի օրվա առթիվ շնորհակալագրեր է հանձնել
23.06.2026
Մարդկանց առողջության համար պայքարը պարզապես աշխատանք չէ․ այն ամենօրյա պատասխանատվություն, նվիրում և մարդասիրություն է։
Բուժաշխատողի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել մարզի առողջապահական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության և առողջապահության համակարգում ունեցած ներդրման համար։
Շնորհավորելով բուժաշխատողներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել նրանց ամենօրյա ծառայության համար՝ ընդգծելով, որ բժիշկների, բուժքույրերի, շտապօգնության աշխատակիցների և ոլորտի մյուս մասնագետների աշխատանքն անգնահատելի նշանակություն ունի յուրաքանչյուր համայնքի ու յուրաքանչյուր ընտանիքի համար։











