Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելությունը ՝ Սևանի համայնքապետարանում
24.06.2026
Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին Սևանի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, նույն աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։
Քաղաքացիները դիմում ներկայացրին բուժման, դեղորայքի ստացման, թաղամասում նոր կոյուղագծի անցկացման, անասնագլխաքանակի անկման նպատակով փոխհատուցում ստանալու, ֆինանսական աջակցության, սոցիալական բնույթի այլ հարցերով։
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց։ Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջոց դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում։














