Նորություններ

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը 13.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները: Ավելին՝ https://escs.am/am/news/29099 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մտահոգող խնդիրների մասին հերթական անգամ իրազեկվելու և դրանց լուծմանն ընթացք տալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, մարզի համայնքապետարանների, միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժինների պատասխանատուների հետ համագործակցված հանդիպումներ են ունեցել Վարդենիս և Մարտունի համայնքներում վերաբնակություն հաստատատած ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներն անցկացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։ Հանդիպումների ընթացքում բանախոսները լսել և պատասխանել են մեր հայրենակիցների կողմից բարձրացված հարցերին, որոնք հիմնականում առնչվել են բնակարանային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, անձնագրային և այլ բնույթի թեմաներին։ Նմանատիպ հանդիպումներ տեղի կունանան նաև մարզի մնացած համայնքներում։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝ Բուժքրոջ միջազգային օրվա առթիվ 12.05.2025
«Սիրելի՛ բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժքրոջ օրվա կապակցությամբ: Բուժքույրն այն մասնագիտությունն է, որտեղ մարդկային գթասրտությունը, հոգատարությունն ու պրոֆեսիոնալիզմը միաձուլվում են՝ կյանքեր փրկելու և մարդկանց առողջությունը վերականգնելու կարևոր առաքելությամբ։ Ձեր աննկուն նվիրումը, անկեղծ հոգատարությունը և գիշեր-ցերեկ տրված աշխատանքը գնահատանքի արժանի են ամեն օր։ Դուք կանգնած եք յուրաքանչյուր հիվանդի կողքին՝ լինելով նրա հույսի, սփոփանքի և ուժի աղբյուրը։ Ձեր մասնագիտական բարեխղճությունն ու հոգու մեծությունը օրինակելի են ողջ առողջապահական համակարգի համար։ Թող ձեր աշխատանքը միշտ արժևորվի, ձեր արածը գնահատվի, իսկ ձեր անձնական կյանքում իշխեն խաղաղությունն ու երջանկությունը։ Շնորհակալություն ձեզ՝ ձեր անձնվեր ծառայության համար։ Մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման ուժ և նորանոր հաջողություններ ձեր բարդ ու բարեսիրտ առաքելության մեջ»։

Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Գավառ քաղաքում անցկացվել է պարի փառատոն 12.05.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզի և ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության մշակութային առանցքի շրջանակներում Գավառ քաղաքում անցկացվել է պարի փառատոն, որի ընթացքում 14 խումբ ներկայացել են ժամանակակից պարերով: Արդեն 6 տարի հայ պատանիների հետ աշխատում են ֆրանսիական «Հալե Էգայան» պարախմբի մասնագետները, համատեղ փորձելով ավանդական պարերին զուգահեռ զարգացնել նաև ժամանակակիցը: Համույթի պարուսույցների այցերը տարեկան երեք անգամ է, որոնց ընթացքում եռօրյա մաստեր կլաս է անցկացվում ավելի քան 30 երիտասարդների հետ: Ամեն տարի ծրագրի շրջանակներում շուրջ 100 երեխա և երիտասարդ է մասնակցում ժամանակակից պարի աշխատարաններին: Ժամանակակից պարերի դասավանդման ծրագրում ընդգրկվել են մարզի արվեստի դպրոցների պարախմբերը և ֆրանսերենի ուսուցման խմբակների սաները: Փառատոնին նրանց են միացել պարողներ նաև Սյունիքի մարզից: Պարախմբերից շատերը սիրողական են և ձևավորվել են մշակութային նախաձեռնության շրջանակում: Միջոցառման մասնակիցները բացահայտել են ոչ միայն այլ ազգերի,․․․

Մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Եվրոպայի օրվա տոնի միջոցառման շրջանակներում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին, Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին, Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կաբերսկիին և Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպական միության ծրագրերի ղեկավար՝ Յոլանտա Շիմանսկային: Հանդիպման սկզբում Կարեն Սարգսյանը Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեց հյուրերին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, աշխատանքային ձեռքբերումներ ու անձնական հաջողություններ, իսկ Եվրոպական Միությանը՝ խաղաղ ու ստեղծագործ զարգացման կայուն ու մշտական ճանապարհ։ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ներկայացրեց Եվորպայի օրվա շրջանակներում Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում բեմադրվող «Սա Եվրոպան է» ներկայացման բովանդակությունը և հույս հայտնեց, որ այն կարժանանա հայ հանդիսատեսի գնահատականին։․․․

Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ ու բեմական ներկայացմամբ անցկացվեց «Եվրոպայի օր» միջոցառումը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը, Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կաբերսկին, Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպական միության ծրագրերի ղեկավար՝ Յոլանտա Շիմանսկան, ԵՄ պատվիրակության այլ անձինք, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի անդամները, մարզի կրթամշակութային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկան ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:․․․