Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց գերմանական «GIZ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնյա Կուրցին
31.08.2026
Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց գերմանական «GIZ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնյա Կուրցին, գերմանական «BMZ» կազմակերպության ներկայացուցիչ Կատրին Բուդեր-Պելցին, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Սուսանա Մարտինսին, կազմակերպությունների այլ պատասխանատուների։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով Սևանա լճի էկոհամակարգերի բարելավման և կայուն զարգացման նպատակով մարզի որոշ բնակավայրերում և նախակրթական հաստատություններում կեղտաջրերի մաքրման կայանների ստեղծման, դրանց կառուցման նպատակով համապատասխան նշանակության հողատարածքների հասանելիության ապահովմանը վերաբերող հարցեր, ծրագրի հետ կապված այլ մանրամասներ։
Մարզպետ Կարեն Սարգսյանը բարձր գնահատեց «GIZ» կազմակերպության կողմից վերջին տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերի նշանակությունը և նշեց, որ շարունակելու է համագործակցված քայլեր կատարել՝ ի նպաստ Սևանա լճի կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման։




