Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին 21.03.2024

Մարտի 21-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմին։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Վահան Զարոյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Շվեդիայի կառավարությանը՝ Գեղարքունիքի մարզում համագործակցային ծրագրերի և դիտորդական առաքելության իրականացման համար։ Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հետաքրքրվեց Գեղարքունիքի մարզում իրականացվող զարգացման ծրագրերով,...

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում ներկայացվեց «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում ներկայացվեց «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը 21.03.2024

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը ներկայացրին նույն ծրագրի խորհրդատուներ Սիրանուշ Գալստյանը, Աղասի Մնացյանը, «Շրջակա Միջավայրի Կայունության Աջակցման Կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Մկրտչյանը, «Հայաստանի Սոցիալական Աշխատողների Ասոցիացիա» ՀՍԱԱ փորձագետ Կարո Գևորգյանը և DSIK կազմակերպության ծրագրի տեղական համակարգող Արգամ Արշակյանը։ Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի օգնական Երեմ Քարամյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի մասնագետներ։․․․

Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ Մարտունի համայնքում կազմակերպվեցին «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ Մարտունի համայնքում կազմակերպվեցին «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ 21.03.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի հերթական նիստում որոշում կայացվեց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հաստատել «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որը կխթանի գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացմանը, մարզերում ցանքատարածությունների ավելացմանը։ Նշված ծրագրի հանրային իրազեկման նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարաության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները հերթական հանդիպումը գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ կազմակերպեցին մարտի 21-ին՝ Մարտունու համայնքապետարանում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, պատասխանատու այլ աշխատակիցներ։․․․

ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ 20.03.2024

Կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը մինչև տարեվերջ երկարացնելու որոշումը ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ 2025թ-ին դրամական աջակցության միջոցառումը կշարունակվի անաշխատունակ և խոցելի անձանց համար ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային մատչելիության ծրագիրը մշակման փուլում է Բնակարանի գնման աջակցության չափը կլինի մեկ անձի հաշվով 3 մլն դրամ Ներդրումային առաջնահերթություն ունեցող բնակավայրերում բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում աջակցության չափը կավելանա՝ հասնելով 4մլն-ի, իսկ առանձին բնակավայրերում անգամ 5 մլն դրամի Աշխատաշուկայում ԼՂ տեղահանվածներին աշխատանք գտնելու համար խթանող պայմաններ կստեղծվեն Մանրամասները՝ հարցազրույցում․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 20.03.2024

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։ Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 62 միլիոն 526 հազար 126 դրամ, որից 33 միլիոն 742 հազար 106 դրամը ՀՀ կառավարության, 28 միլիոն 784 հազար դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ 52․Սարուխանի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 35 միլիոն 389 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսից և ավարտվել նույն տարվա հուլիսին։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեց մի շարք կարևոր հարցեր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեց մի շարք կարևոր հարցեր 19.03.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում իրենց տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Կարեն Սարգսյանը զեկուցումների շուրջ հանդես եկավ նոր առաջարկություններով ու դիտողություններով, ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկում ծավալեց տարբեր ոլորտներում ի հայտ եկած կարևոր խնդիրների շուրջ։ Համաձայն ներկայացված զեկուցումների՝ հանձնարականների հիմնական մասը համարվեց կատարված, իսկ որոշ հանձնարարականներ մնացին ընթացքի մեջ՝ ելնելով աշխատանքների մշտական բնույթից ու առաջնահերթ նշանակությունից։ Քննարկվող հարցերի շրջանակը վերաբերում էր կրթության, առողջապահության, տարածքային կառավարման և տեղական ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 16:58:26