Նորություններ
ՀՀ կառավարության նիստում ֆինանսական միջոցներ հատկացվեց 3 սուբվենցիոն ծրագրերի համար
27.08.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել երեք սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով Գեղարքունիքի մարզին հատկացնել 482 միլիոն 346.0 հազար դրամ։
Այդ թվում՝
152 միլիոն 274.6 հազար դրամ հատկացվել է Մարտունի -Երանոս բնակավայր իրար միացնող 4,9 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար։
17 միլիոն 410.4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ-Ծովինար, Ծովինար-Վարդենիկ, Վարդենիկ-Զոլաքար, Աստղաձոր-Վաղաշեն, Մարտունի-Ներքին Գետաշեն, Ծակքար-Ծովասար և Վարդաձոր-Ձորագյուղ իրար միացնող 6,8 կմ երկարության կենտրոնական ճանապարհների լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների համար․ Աշխատանքների իրականացման արդյուքում նշված բնակավայրերում արդեն տեղադրվել է 220 հենասյուն և լեդ լուսավորության համակարգ։
312 միլիոն 661.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Երանոս բնակավայրերում 9,4 կմ երկարության ոռոգման համակարգերի կառուցում։ Աշխատանքների իրականացման արդյունքում նշված բնակավայրերում կոռոգվի 340 հեկտար հողատարածք, սպասարկելով 1320 տնտեսության։


