Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սոթքում՝ ջրի նոր համակարգ դեպի նոր հնարավորություններ

27.08.2026

 Սոթքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգայանը մասնակցեց նոր ոռոգման համակարգի բացման արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի ՊՀԾ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն, ՀՀ ՏԿԵՆ, ՏԿԵՆ ՋԿ և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, համայնքի բնակիչներ և հյուրեր։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, «Հայկը մեր հերոսների համար» ամերիկյան հասարակական կազմակերպության և Վարդենիս համայնքի եռակողմ աջակցությամբ կառուցվել է 6․2 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ և 4400 խմ ծավալով ջրավազան։
Արդյունքում շուրջ 160 հեկտար ցանքատարածություն կապահովվի անխափան ոռոգմամբ՝ նպաստելով Սոթքի տնտեսությունների զարգացմանն ու բերքատվության բարձրացմանը։
Ջուրը գյուղատնտեսության հիմքն է, իսկ նման ծրագրերը՝ համայնքների կայուն զարգացման կարևոր գրավականը։
Առաջիկայում նմանատիպ ծրագիր կիրականացվի նաև Գեղամասարում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 18:00:37