Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզի ավագ տարիքի 1012 դպրոցականներ մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելել են մարզի բժշկական կենտրոններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզի ավագ տարիքի 1012 դպրոցականներ մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելել են մարզի բժշկական կենտրոններ 14.05.2025

Նկատի ունենալով Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատություններում նեղ մասնագետ բուժաշխատողների անհրաժեշտությունը և մարզի դպրոցականների շրջանում մասնագիտական կողմնորոշվածությունն ու ճիշտ ընտրությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզային ենթակայության հանրակրթական և ԿԳՄՍՆ ենթակայության ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվել են այցելություններ իրենց տարածաշրջանների բժշկական կենտրոններ։ Ինչպես և նախատեսված էր, այդ նպատակով, Գավառի դպրոցներից Գավառի բժշկական կենտրոն այցելել է 280, Սևանի դպրոցներից Սևանի Բժշկական կենտրոն՝ 114, Մարտունու դպրոցներից Մարտունու բժշկական կենտրոն՝ 335, Վարդենիսի դպրոցներից Վարդենիսի բժշկական կենտրոն 168, Ճամբարակի դպրոցներից Ճամբարակի առողջության կենտրոն՝ 115 աշակերտ։ Դպրոցականներին ուղեկցել են դպրոցների տնօրեններ, իրենց դասավանդող ուսուցիչները՝ քիմիա, կենսաբանություն առարկաներից, իսկ բուժհիմնարկներում ՝ բժշկական կենտրոնների տարբեր մասնագիտություններ ունեցող բուժաշխատողները։․․․

ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպում կայացել է նաև Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում

ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպում կայացել է նաև Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում 14.05.2025

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ հանդիպման, նրանց մտահոգող խնդիրների մասին իրազեկվելու և դրանց լուծմանն ընթացք տալու նպատակով հերթական հանդիպումը կայացել է մայիսի 14-ին՝ Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում։ Հանդիպումներն անցկացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։ Մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, նշված համայնքապետարանների, միասնական սոցիալական ծառայության Սևանի և Ճամբարակի տարածքային ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժինների պատասխանատուներ։ Հանդիպումներն անցկացնող աշխատանքային խմբի անդամները լսել են մասնակիցների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերը, պատասխանել դրանց, կատարել համապատասխան ուղղորդումներ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 13.05.2025

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 16-ին ժամը 12։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։․․․

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը 13.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները: Ավելին՝ https://escs.am/am/news/29099 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպուներ ԼՂՀ-ից բռնի տեղահանված և նշված համայնքներում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ

Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպուներ ԼՂՀ-ից բռնի տեղահանված և նշված համայնքներում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ 13.05.2025

Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մտահոգող խնդիրների մասին հերթական անգամ իրազեկվելու և դրանց լուծմանն ընթացք տալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, մարզի համայնքապետարանների, միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժինների պատասխանատուների հետ համագործակցված հանդիպումներ են ունեցել Վարդենիս և Մարտունի համայնքներում վերաբնակություն հաստատատած ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներն անցկացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։ Հանդիպումների ընթացքում բանախոսները լսել և պատասխանել են մեր հայրենակիցների կողմից բարձրացված հարցերին, որոնք հիմնականում առնչվել են բնակարանային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, անձնագրային և այլ բնույթի թեմաներին։ Նմանատիպ հանդիպումներ տեղի կունանան նաև մարզի մնացած համայնքներում։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝ Բուժքրոջ միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝ Բուժքրոջ միջազգային օրվա առթիվ 12.05.2025

«Սիրելի՛ բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժքրոջ օրվա կապակցությամբ: Բուժքույրն այն մասնագիտությունն է, որտեղ մարդկային գթասրտությունը, հոգատարությունն ու պրոֆեսիոնալիզմը միաձուլվում են՝ կյանքեր փրկելու և մարդկանց առողջությունը վերականգնելու կարևոր առաքելությամբ։ Ձեր աննկուն նվիրումը, անկեղծ հոգատարությունը և գիշեր-ցերեկ տրված աշխատանքը գնահատանքի արժանի են ամեն օր։ Դուք կանգնած եք յուրաքանչյուր հիվանդի կողքին՝ լինելով նրա հույսի, սփոփանքի և ուժի աղբյուրը։ Ձեր մասնագիտական բարեխղճությունն ու հոգու մեծությունը օրինակելի են ողջ առողջապահական համակարգի համար։ Թող ձեր աշխատանքը միշտ արժևորվի, ձեր արածը գնահատվի, իսկ ձեր անձնական կյանքում իշխեն խաղաղությունն ու երջանկությունը։ Շնորհակալություն ձեզ՝ ձեր անձնվեր ծառայության համար։ Մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման ուժ և նորանոր հաջողություններ ձեր բարդ ու բարեսիրտ առաքելության մեջ»։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-14 18:15:32