Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ

20.08.2026


Օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կայացավ Գեղարքունիքի մարզում հրդեհների կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Ջանիկ Բազեյանը։
Քննարկմանը ներկա էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գարեգին Հակոբյան, փրկարարական վարչության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային խմբի կողմից մարզի անտառածածկ և խոտածածկ տարբեր տարածքներում անտառային և խոտածածկ տարածքների հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման արդյունքներին, նշված վայրերում հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխարգելմանը վերաբերող հարցեր։
Աշխատանքային խմբի ղեկավարին ներկայացվեց տեղեկատվություն՝ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրների, դրանց լուծման համար ձեռնարկված միջոցառումների և կատարված աշխատանքների վերաբերյալ։
Հանձնարարվեց վերոհիշյալ թեմաներով հանդիպում- քննարկումներ անցկացնել «Սևան» Ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի Անտառտնտեսություն» մասնաճյուղի և մարզի համայնքապետարանների հետ, օգտագործել բոլոր հնարավորությունները՝ տեղերում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու և արձանագրված խնդիրներին լուծում տալու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-24 19:23:24