Նորություններ
Գործնական աշխատանք, հստակ առաջնահերթություններ և արդյունք՝ Գեղարքունիքի շարունակական զարգացման համար
24.08.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Քննարկվեցին ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքները, մարզի ճանապարհների բարեկարգման, փոսալցման և գծանշման ընթացքը, հացահատիկի բերքատվության արդյունքները, ինչպես նաև «Ֆեստիվառ»-ի կազմակերպմանն ուղղված աշխատանքները։
Օրակարգում էին նաև մարզի զարգացմանն ու բնակիչների առօրյային առնչվող մի շարք այլ կարևոր հարցեր։
Ամփոփվեց կատարվածը, հստակեցվեցին առաջիկա անելիքները և համապատասխան հանձնարարականներ տրվեցին՝ յուրաքանչյուր ուղղությամբ աշխատանքը հետևողականորեն առաջ տանելու համար։








