Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Վարչաֆեստ 2026»՝ երիտասարդ երաժիշտների նոր հարթակ Սևանի ափին

24.08.2026


Սևանա լճի ափին՝ Sevan Festival City-ի տարածքում, կայացավ «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը՝ մեկ հարթակում համախմբելով Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդ երաժշտախմբերին, կենդանի երաժշտության սիրահարներին և ոլորտի ներկայացուցիչներին։
Փառատոնի եզրափակիչ փուլ անցած 20 խմբերը հանդես եկան կենդանի կատարումներով։ Մրցույթին նախորդած լսումներին մասնակցել էր շուրջ 100 երիտասարդական երաժշտական խումբ, որոնցից ընտրվել էին լավագույն 50-ը, ապա՝ եզրափակիչ փուլի 20 մասնակիցները։
Հաղթողները որոշվեցին ժյուրիի գնահատականների և հանդիսատեսի քվեարկության արդյունքներով․
 «Red Line»՝ գլխավոր մրցանակ՝ 4 մլն դրամ
 «Dophamin»՝ 1-ին տեղ՝ 3 մլն դրամ
 «Noosh»՝ 2-րդ տեղ՝ 2 մլն դրամ
 «Folkastic»՝ 3-րդ տեղ՝ 1 մլն դրամ։
«Վարչաֆեստ 2026»-ը դարձավ երիտասարդ երաժիշտների բացահայտման, նրանց ստեղծագործական ներուժի զարգացման և նոր համագործակցությունների ձևավորման կարևոր հարթակ՝ միաժամանակ Սևանի ափը վերածելով երաժշտությամբ ու երիտասարդական էներգիայով լի յուրահատուկ միջավայրի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-24 19:23:24