Նորություններ
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվեց «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ
30.08.2026
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի առաջին օրն ամփոփվել է խարույկի շուրջ հանդիպմամբ:
Այսօր մասնակիցները շարունակել են հեծանվարշավը. նախատեսված երթուղին բաղկացած է երեք հատվածից՝ 24 կմ, 26,1 կմ և 28,7 կմ։ Այսպիսով, երկրորդ օրը մասնակիցները կանցնեն շուրջ 79 կմ՝ հասնելով վերջնագծին Սևանի թերակղզում։
Առավոտյան մասնակիցների հետ հանդիպել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հեծանվարշավին մասնակցուն է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երկու օրերի ընթացքում հեծանվորդները, ըստ նախնական երթուղու, կանցնեն շուրջ 215 կմ ճանապարհահատված՝ Սևանի շուրջը։ Արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր։ Միջոցառումը մրցանակային հիմնադրամ չի նախատեսում։
Երկօրյա նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանն ու զարգացմանը, խթանել հեծանվային մշակույթը և առողջ ապրելակերպը։















