Նորություններ
Ավանդույթները՝ նոր շնչով
07.09.2026
Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառի Թթուջուր կոչվող տարածքում մասնակցեց «Գաստրոփառատոն Գավառ. Գավառի համն ու հոտը» փառատոնին՝ նվիրված Գավառի ավանդական ուտեստներին, խոհանոցային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։
Ներկայացվեցին Գավառի քյուֆթան, փախլավան, նուրպան, օձի թթուն և այլ ավանդական ուտեստներ, կազմակերպվեցին խոհարարական վարպետաց դասեր և մշակութային միջոցառումներ։
Մի օր՝ լի համով, ավանդույթներով ու գավառյան ջերմությամբ։


















