Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնի հոբելյանական ցերեկույթին

07.09.2026


Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզը հերթական մասնակցությունն է ունեցել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվող «Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնի 15 ամյակին նվիրված միջոցառմանը։
Այն կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Գեղարքունիքի մարզի պատվիրակության կազմում ընդգրկվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքապետարանների, մարզի կրթամշակութային հաստատությունների, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, երաժիշտներ և պարային խմբեր։
Ցերեկույթի ընթացքում Գեղարքունիքի մարզի մշակութային ներուժը ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Արփիկ Չքոլյանը։
«Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագրով փառատոնի ընթացքում ցուցադրվել են Գեղարքունիքի մարզի Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցի, Սևանի մշակութային կենտրոնի, Մարտունու արվեստի դպրոցի շնորհալի սաների ձեռքի աշխատանքները, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ներկայացրել է թանգարանային տարբեր ցուցանմուշներ, Գավառի տարածաշրջանին բնորոշ թխվածքներ։
Փառատոնի ընթացքում անցկացվել են նաև վարպետաց դասեր, կազմակերպվել հյուրասիրություն։
Գեղարքունիքի մարզից երաժշտական և պարային կատարումներով հանդես է եկել Սևանի «ԳԱՄՄԱ» բենդի երգիչ Գուրգեն Մկրտումյանը, Սևանի մշակութային կենտրոնի «Սևան» ժողովրդական պարերի համույթը, մասնակիցները հանդես են եկել միասնական շուրջպարով։
«Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնի ավարտին մասնակիցները, փառատոնի մասնակցությունը գնահատող հանձնաժողովի կողմից խրախուսվել են հավաստագրերով։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 18:00:37