Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում շարունակվում է ամառային  զորակոչը

Գեղարքունիքի մարզում շարունակվում է ամառային զորակոչը 01.07.2026

Հուլիսի 1-ին զորակոչի արարողություններ տեղի ունեցան Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներում։ Գավառում տեղի ունեցած զորակոչի արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Արմեն Մնացականյանը, Գավառի տարածքային զինվորակական կոմիսար Վանիկ Գոզեյանը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խղղաթյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, զինվորական կոմիսարիատի, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Նրանք շնորհավորեցին նորակոչիկներին բանակ մեկնելու կապակցությամբ, հնչեցրին բարեմաղթանքի և օրհնության խոսքեր, հորդորելով ծառայության ընթացքում լինել ազնիվ, ցուցաբերել բարձր պատասխանատվություն և ընկերասիրություն, պատվով կատարել հայ զինվորի առջև դրված պարտականությունները։ Նորակոչիկները բանակ մեկնեցին բարձր տրամադրությամբ, երգ-երաժշտության հնչյունների ուղեկցությամբ։ Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում զորակոչի արարողություններին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, տարածքային զինկոմիսարիատների, համայնքապետարանների պատասխանատուներ։

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի հունիս ամսին ծնվել է 75 երեխա

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի հունիս ամսին ծնվել է 75 երեխա 01.07.2026

2026 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 75 երեխա, որից 45-ը՝ տղա, 30-ը՝ աղջիկ: 75 երեխաներից 15-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 25-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 10-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2026 թվականի ամառային զորակոչը

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2026 թվականի ամառային զորակոչը 29.06.2026

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում մասնակցեց զորակոչի միջոցառմանը, զրուցեց նորակոչիկների հետ, շնորհավորեց և մաղթեց խաղաղ ու անվտանգ ծառայություն։ Մարզպետի հորդորն էր՝ պատասխանատվությամբ մոտենալ ծառայությանը, լինել հոգատար ծառայակից ընկերների նկատմամբ և ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Վարդենիս համայնքում ևս մեկնարկեց ամառային զորակոչը, իսկ հուլիսի 1-ին նորակոչիկների հերթական խմբերը հայկական բանակ կմեկնեն նաև Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներից։ Մարզպետը վստահություն է հայտնել, որ նորակոչիկները պատվով կանցնեն զինվորական ծառայության ճանապարհը՝ արժանապատվորեն կատարելով իրենց պարտքը Հայաստանի Հանրապետության հանդեպ։

Քաղաքացիների հերթական ընդունելությունը ՝ Սևանի համայնքապետարանում

Քաղաքացիների հերթական ընդունելությունը ՝ Սևանի համայնքապետարանում 24.06.2026

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին Սևանի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, նույն աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Քաղաքացիները դիմում ներկայացրին բուժման, դեղորայքի ստացման, թաղամասում նոր կոյուղագծի անցկացման, անասնագլխաքանակի անկման նպատակով փոխհատուցում ստանալու, ֆինանսական աջակցության, սոցիալական բնույթի այլ հարցերով։ Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց։ Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջոց դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը  բուժաշխատողի օրվա առթիվ շնորհակալագրեր է հանձնել

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բուժաշխատողի օրվա առթիվ շնորհակալագրեր է հանձնել 23.06.2026

Մարդկանց առողջության համար պայքարը պարզապես աշխատանք չէ․ այն ամենօրյա պատասխանատվություն, նվիրում և մարդասիրություն է։ Բուժաշխատողի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել մարզի առողջապահական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության և առողջապահության համակարգում ունեցած ներդրման համար։ Շնորհավորելով բուժաշխատողներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել նրանց ամենօրյա ծառայության համար՝ ընդգծելով, որ բժիշկների, բուժքույրերի, շտապօգնության աշխատակիցների և ոլորտի մյուս մասնագետների աշխատանքն անգնահատելի նշանակություն ունի յուրաքանչյուր համայնքի ու յուրաքանչյուր ընտանիքի համար։

Գեղարքունիքի մարզից 303 երեխա հանգստանում է դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխում

Գեղարքունիքի մարզից 303 երեխա հանգստանում է դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխում 23.06.2026

Հունիսի 20-ից մեկնարկել է դպրոցահաuակ երեխաների՝ 2026 թվականի ամառային հանգuտի կազմակերպման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրից օգտվում են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաներ։ Դպրոցականները կհանգստանան Հանքավանի «Հասմիկ» և «Լուսաբաց» ճամբարներում՝ 2 հերթափոխով, 10-ական օրով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 17:26:38