Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

21.09.2026

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի կամքի, արժանապատվության և սեփական պետությունը կերտելու վճռականության խորհրդանիշն է։ Անկախությունը մեզ տրված ժառանգություն չէ միայն․ այն արժեք է, որը մենք պարտավոր ենք ամեն օր ամրապնդել՝ մեր աշխատանքով, միասնականությամբ և պատասխանատվությամբ։

Այս օրը նաև առիթ է վերարժևորելու մեր անցած ճանապարհը և նոր ուժով նայելու դեպի ապագա։ Մեր պետության ուժը մեր ժողովրդի հավատն է սեփական երկրի նկատմամբ, հայրենիքում ապրելու, արարելու և արժանապատիվ ապագա կերտելու կամքը։

Թող մեր համատեղ ջանքերով Հայաստանը դառնա առավել ամուր, անվտանգ, զարգացած և բարեկեցիկ պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր ապագան կերտելու վստահությունն ու հնարավորությունն ունի։

Թող անկախ Հայաստանի դրոշը միշտ ծածանվի խաղաղ երկնքի ներքո, իսկ մեր սերունդներին փոխանցենք ավելի ուժեղ, զարգացած, միասնական և արժանապատիվ Հայաստան։

Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-25 16:48:49