Նորություններ

ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզին հատկացնել 16 միլիոն 991,9 հազար դրամ՝ 2022, 2023 և 2024 թվականներին հաստատված և իրականացման փուլում գտնվող 11 սուբվենցիոն ծրագրերի համար։ Այդ թվում՝ 2 միլիոն 175,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Գ. Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան և Վ. Մամիկոնյան փողոցներում մայթերի սալարկման համար։ 2 միլիոն 216,8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար։ 436,2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար։ 2 միլիոն 598,5 հզար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Գեղհովիտ, Լեռնակերտ բնակավայրերի ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման համար։ 2 միլիոն 496,6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Զոլաքար,Ձորագյուղ բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար։․․․

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ 23.05.2025
<<Սիրելի՛ շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ՝ մի իրադարձություն, որն իր մեջ համադրում է կրթական կարևոր շրջափուլի ավարտն ու կյանքի նոր էջի բացումը։ Դպրոցական տարիները ձեր կյանքում եղել են ձևավորող և ուղղորդող՝ լի գիտելիքի, փորձառության, ընկերության և բարոյական արժեհամակարգի ձևավորման գործընթացներով։ Այս օրը ձեզ համար կոչ է շարժվելու առաջ՝ նոր նվաճումների, նոր փորձությունների ու հաջողությունների ընդառաջ։ Դուք կանգնած եք կարևոր ընտրության ու պատասխանատվության շեմին։ Վստահ եմ, որ դպրոցում ստացած գիտելիքը, արժեքներն ու կարողությունները կծառայեն որպես ամուր հիմք՝ ձեր հետագա կրթական և մասնագիտական զարգացման ճանապարհին։ Ձեր յուրաքանչյուր հաջողություն լինելու է նաև ձեր ուսուցիչների, ծնողների և ամբողջ կրթական համակարգի հաջողությունը։ Ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել ուսուցիչներին՝ իրենց նվիրված աշխատանքի, սեր ու համբերություն պահանջող առաքելության համար։ Հարգանք և շնորհակալություն նաև ծնողներին՝ վստահության, խրախուսման և անմնացորդ սիրո համար։ Վստահ եմ, որ դուք պատշաճ կերպով կկրեք շրջանավարտի պատիվը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկա գտնվեց Վերջին զանգին նվիրված միջոցառմանը 23.05.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վերջին զանգի կապակցությամբ այցելել է Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց, իր շնորհավորանքի խոսքն ու բարեմաղթանքներն ուղղել շրջանավարտներին ու նրանց ծնողներին, դպրոցի տնօրինությանը և ուսուցչական անձնակազմին: Այսօր՝ մայիսի 23-ին, Գեղարքունիքի մարզային ենթակայության 115 և ԿԳՄՍ նախարարության ենթակայության 8 հանրակրթական դպրոցներից 5-օրյա աշխատանքային շաբաթ ունեցող 113 դպրոցներում հնչեց 2024-2025 ուսումնական տարվա վերջին զանգը, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթ ունեցող դպրոցներում վերջին զանգին նվիրված միջոցառումները տեղի կունենան մայիսի 24-ին։ Գեղարքունիքի մարզում 2024-2025 ուսումնական տարվա ավարտին իրենց կրթօջախներին հրաժեշտ են տալիս 1473 12-րդ դասարանների շրջանավարտներ, որոնցից 1083-ը՝ մարզային, իսկ 390-ը՝ ԿԳՄՍՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներ են։ Մարզում սովորող 2678 9-րդ դասարանցիներից 2652-ը ավարտում են մարզային ենթակայության, իսկ 26-ը՝ ԿԳՄՍՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները։...

Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկ 22.05.2025
Այսօր աշխարհը միասնաբար նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը կենսաբազմազանության պահպանման կարևորության շուրջ և խթանել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք ուղղված են բնության կորուստների կանխմանն ու էկոհամակարգերի վերականգնմանը։ Հայաստանը ևս միանում է այս գլոբալ շարժմանը՝ իրականացնելով մի շարք բնապահպանական նախաձեռնություններ։ Օրվա խորհրդի՝ ներքո Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այսօր նշանավոր քայլ է արվել՝ Սևանա լճի կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ։ Մասնավորապես, «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 38,800 մանրաձուկ բաց է թողնվել Սևանա լիճ։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է ծրագրավորված աշխատանքի մաս՝ ուղղված իշխանի պոպուլյացիայի վերականգնմանը, որը երկար տարիներ գտնվել է նվազման վտանգի տակ։․Սևանի իշխանն ունի ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային և տնտեսագիտական նշանակություն։ Այս քայլը ևս մեկ հիշեցում է, որ կենսաբազմազանության պահպանումը հնարավոր է միայն շարունակական, համակարգված ու նորարարական մոտեցումների միջոցով։ Հայաստանի բնությունը մեր ազգային հարստությունն է, և այն պահպանելը մեր համատեղ պարտքն է՝ հանուն ներկա և ապագա սերունդների։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը համատեղ անցկացնում են «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում իրականացվել են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Ծրագիրը միտված է դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ ժամանակակից արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը, ընթերցանության երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, դպրոցականների գեղագիտական ճաշակի, քաղաքացիական գիտակցության ընդլայնմանը։ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում այս տարի առաջին հանդիպում-դասախոսությունը Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ հանդիպմանը մասնակցել են Գավառի տարածաշրջանի․․․

Գեղարքունիքի մարզի 16 դպրոցների հատկացվել է 280 միլիոն 61 հազար 400 դրամ 21.05.2025
Գեղարքունիքի մարզի 16 դպրոցների հատկացվել է 280 միլիոն 61 հազար 400 դրամ՝ 8 դպրոցներում մարզադահլիճների վերանորոգման և ևս 8-ում՝ ջեռուցման համակարգի կառուցման համար Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը 2024 թվականի ընթացքում աշխատանքային այցերով եղել է մարզի մի շարք դպրոցներում, որոնց ընթացքում վեր է հանել տվյալ դպրոցներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և դրանք ներկայացրել ՀՀ Կառավարություն։ Գեղարքունիքի մարզպետի կողմից բարձրացված խնդիրները համապատասխան արձագանք են գտել, որի արդյունքում ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզային ենթակայության 16 կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման և գույքի ձեռքբերման նպատակով հատկացնել կապիտալ դրամաշնորհներ՝ 280 միլիոն 61 հազար 400 դրամ։ Տրամադրված գումարից՝ 15 միլիոն 24 հազար դրամ հատկացվել է Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի թիվ 1 միջնակարգ,...