Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսուցչի աշխատանքը՝ ապագայի կարևորագույն ներդրում

05.10.2026


Ուսուցչի օրվա առիթով մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Գեղարքունիքի հանրակրթական դպրոցների մանկավարժների, ովքեր իրենց աշխատանքը կատարում են բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական նվիրումով։
Մարզպետը շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ։
Հանդիպման ընթացքում նաև ներկայացրեց մարզում իրականացվող և նախատեսվող դպրոցաշինական ծրագրերը, անդրադարձավ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և դպրոցների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։
Ուսուցիչների հետ նաև քննարկվեցին նրանց հուզող հարցերը, առաջարկներն ու նախաձեռնությունները, խոսվեց մասնագիտական փորձի փոխանակման և կամավոր ատեստավորման արդյունքների մասին։
Մարզպետը ուսուցիչներին հանձնեց նաև Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրեր՝ նրանց կատարած կարևոր աշխատանքն արժևորելով և մաղթելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ։
Կրթված, գիտակից ու բարձր արժեհամակարգ ունեցող սերնդի ձևավորման գործում մանկավարժի դերն անգնահատելի է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-23 17:58:28