Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2026

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ։ Ուսուցչի առաքելությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Ուսուցիչն այն մարդն է, ով ձևավորում է մտածողություն, արժեքներ ու վերաբերմունք աշխարհի նկատմամբ, օգնում է երեխային հավատալ սեփական ուժերին և վստահ քայլել դեպի ապագա։ Ձեր աշխատանքի արդյունքը միայն դասարանում չէ․ այն մեր երեխաների ձեռքբերումների, ընտրությունների ու վաղվա օրվա մեջ է։ Հատկապես ուզում եմ ընդգծել մեր մարզի ուսուցիչների ամենօրյա նվիրումն ու պատասխանատու աշխատանքը։ Դուք ոչ միայն կրթում եք, այլև կերտում եք մեր մարզի ու մեր պետության ապագան։ Վստահ եմ՝ ձեր նվիրվածության, մասնագիտական բարձր պատասխանատվության և հավատարմության շնորհիվ Գեղարքունիքի յուրաքանչյուր սերունդ ունենալու է ավելի գիտակից, կրթված ու արժանապատիվ ապագա։

Ուսուցչի աշխատանքը՝ ապագայի կարևորագույն ներդրում

Ուսուցչի աշխատանքը՝ ապագայի կարևորագույն ներդրում 05.10.2026

Ուսուցչի օրվա առիթով մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունեց Գեղարքունիքի հանրակրթական դպրոցների մանկավարժների, ովքեր իրենց աշխատանքը կատարում են բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական նվիրումով։ Մարզպետը շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ։ Հանդիպման ընթացքում նաև ներկայացրեց մարզում իրականացվող և նախատեսվող դպրոցաշինական ծրագրերը, անդրադարձավ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և դպրոցների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։ Ուսուցիչների հետ նաև քննարկվեցին նրանց հուզող հարցերը, առաջարկներն ու նախաձեռնությունները, խոսվեց մասնագիտական փորձի փոխանակման և կամավոր ատեստավորման արդյունքների մասին։ Մարզպետը ուսուցիչներին հանձնեց նաև Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրեր՝ նրանց կատարած կարևոր աշխատանքն արժևորելով և մաղթելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ Կրթված, գիտակից ու բարձր արժեհամակարգ ունեցող սերնդի ձևավորման գործում մանկավարժի դերն անգնահատելի է։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ 21.09.2026

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի կամքի, արժանապատվության և սեփական պետությունը կերտելու վճռականության խորհրդանիշն է։ Անկախությունը մեզ տրված ժառանգություն չէ միայն․ այն արժեք է, որը մենք պարտավոր ենք ամեն օր ամրապնդել՝ մեր աշխատանքով, միասնականությամբ և պատասխանատվությամբ։

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն տեղեկացնում է

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն տեղեկացնում է 18.09.2026

Ուշադրություն տեղեկացվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Կալավան բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում ինչպես նաև «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում կգործարկվի էլեկտրական շչակ։ Խնդրվում է խուճապի չմատնվել։ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

ՀՀ կառավարությունը 77 միլիոն 884.9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 77 միլիոն 884.9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար 17.09.2026

ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 77 միլիոն 884.9 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար։ Այդ թվում․ 39 միլիոն 054.0 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան 17, 19 և Լեռնագործների 1/1, 1/2/ բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքների համար, որի շրջանակներում արդեն ասֆալտապատվել է շուրջ 5733 քմ տարածք։ 38 միլիոն 830.9 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքների համար։ Իրականացվել է աշխատանքների շուրջ 80 տոկոսը։ Ծրագրի շրջանակներում կառուցվում է 1,6 կմ երկարության ոռոգման ջրատար, ինչի արդյունքում Վարդաձոր բնակավայրի ոռոգելի ցանքատարածությունները կավելանան ևս 40 հեկտարով։

Ուշադրություն աշխատանք փնտրող քաղաքացիներին

Ուշադրություն աշխատանք փնտրող քաղաքացիներին 11.09.2026

Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ճամբարակ համայնքներում 2026 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ առկա են, բանվորի, մեխանիզատորի, ներքին հարդարողի, սալիկագործի 24 թափուր աշխատատեղ՝ շինարարության ոլորտում։ Թափուր աշխատատեղերն ըստ մարզի համայնքների․․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58