Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները

12.10.2026


Լող մարզաձևը մասսայականացնելու, լողի կանոնավոր պարապմունքներին դպրոցահասակ տարիքի երեխաների ներգրավվածությունն ապահովելու, ինչպես նաև դպրոցահասակ տարիքի երեխաների ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում արդեն երկրորդ տարին է ինչ անցկացվում է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար։

Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ։ Այն անցկացվում է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ։

Մրցաշարի մարզային փուլի մրցումները կազմակերպում և անցկացնում են Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը՝ Ֆեդերացիայի կողմից ստեղծված մրցավարական հանձնաժողովի հետ:
Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով։ Առաջին տարիքային խմբում ընդգրկվում են 4-7-րդ դասարանների՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտները, իսկ երկրորդ խմբում՝ 8-12-րդ դասարանների՝ 2009-2013 թվականներին ծնված աշակերտները։
Գեղարքունիքում լողի մարզային փուլն անցկացվել է 2026 թվականի հոկտեմբերի 6-ին «Ծաղկաձորի սպորտ համալիր» ՍՊԸ-ի լողավազանում։ Մարզային փուլին մասնակցության հայտ են ներկայացրել 103 աշակերտներ,որից 21-ը աղջիկներ։
Այս փուլի մրցումներն անցկացրել է «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության կողմից ստեղծված մրցավարական հանձնախումբը՝ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Առաջին տարիքային խմբում մասնակիցները մրցել են 50 մետր, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 100 մետր ազատ ոճով, որի արդյունքում ձևավորվել են մարզի հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում ընդգրկելով 4 տղա և 4 աղջիկ։ Առաջին տարիքային թիմի կազմում ընդգրկվել են Գավառի Ա. Իսահակյանի անվան Հ. 4 հիմնական դպրոցի աշակերտներ Ալլա Յոլչյանը, Արփի Մալաքյանը, Ժորա Թոփլաղալցյանը, Դավիթ Պետրոսյան և Արամ Ղազազյանը, Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Սաթի Մարգարյան, Գավառի Հ. Թումանյանի անվան Հ. 3 հիմնական դպրոց աշակերտ Լյուսի Խաչատրյանը, Դրախտիկի միջնակարգ դպրոցի աշակերտ Դավիթ Ավալյանը։ Երկրորդ տարիքային խմբում ընդգրկվել են Գավառի Ա. Իսահակյանի անվան Հ. 4 հիմնական դպրոցի աշակերտներ Մանե Յոլչյանը, Մարի Բոյախչյանը և Մանե Ղարաբաղցյանը, Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Մարիամ Հարությունյանը, Գավառի Հ. 5 հիմնական դպրոցի աշակերտ Դավիթ Թոռչյանը, Գավառի Հ. Թումանյանի անվան Հ. 3 հիմնական դպրոցի աշակերտ Սամվել Մելքոնյան, Շողակաթի միջնակարգ դպրոցի աշակերտներ Անդրանիկ Սարգսյանը և Գուրգեն Կիրակոսյանը։
Մրցանակային տեղեր գրաված լողորդները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով։
Մարզի հավաքական թիմերը նոյեմբերի 20-21-ին կմասնակցեն Ծաղկաձոր քաղաքում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-23 17:58:28