Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զոլաքարի Հ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլին

13.10.2026

 

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են հրաձգության մարզային մրցումներ։
Դրանք անցկացվել են օդամղիչ հրացաններով` մինչև թիրախ 10 մետր հեռավորությունից: Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն յուրաքանչյուր հրաձիգ կատարել է 8 կրակոց, որից հաշվարկային է եղել 5 լավագույնը:
Թիմային հաշվարկով 372 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Զոլաքարի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը, 328 միավորով գրավել է Գավառի Գեորգի Մնացականյանի անվան Հ․ 7 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը, 313 միավորով՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը:Մրցանակային տեղեր գրաված դպրոցների թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և գավաթներ։
Մարզային փուլում հաղթող ճանաչված Զոլաքարի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի նոյեմբերի 13-ին Երևանում կայանալիք հրաձգության մրցումների հանրապետական փուլի մրցումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-15 18:40:42