Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է կառուցվող, հիմնանորոգվող և վերանորոգվող 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրի ընթացքը։ Մարզպետներն առանձին-առանձին ներկայացրել են իրենց մարզերում իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու նախատեսվող քայլերը։ Նախարարը աշխատանքների ժամկետների պահպանման և իրականացվող աշխատանքների որակի ապահովման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ։

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի սեպտեմբեր ամսին ծնվել է 154 երեխա 07.10.2026
2026 թվականի սեպտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 154 երեխա, որից 71-ը՝ տղա, 83-ը՝ աղջիկ: 154 երեխաներից 33-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 83-ը՝ Մարտունու ծննդատանը, 23-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Հոկտեմբերի 9-ին միացե՛ք «Առանց մեքենայի օր» արշավին 07.10.2026
Հոկտեմբերի 9-ին միացե՛ք «Առանց մեքենայի օր» արշավին։ Այդ օրը նախապատվությունը տվե՛ք քայլքին, հեծանիվին կամ հանրային տրանսպորտին ։ Միասին խթանենք ակտիվ տեղաշարժն ու առողջ ապրելակերպը։

Քաղաքացիների խնդիրներին՝ հետևողական լուծումներ 07.10.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց մարզպետի աշխատակազմի վարչական շենքում։ Յուրաքանչյուր դիմում առանձին ուշադրության և հետևողական աշխատանքի կարիք ունի։ Քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ուսումնասիրվում են հնարավորությունների շրջանակում՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով դրանց հասցեական և արդյունավետ լուծմանը նպաստելու համար։
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորման, ինչպես նաև դպրոցականների և երիտասարդության շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության հետագա բարելավման նպատակով անցկացվում են ռազմամարզական խաղեր։ Դրանք անցկացվում են 4 փուլով՝ ներդպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական։ Ռազմամարզական խաղերին մասնակցում են հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանցիներից ձևավորված թիմերը։ Թիմերի կազմերում հանդես են գալիս 9-ական տղա մարզիկներ: ՀՀ Գեղարքունիքի մարզում ռազմամարզական խաղերի ներդպրոցական փուլն անցկացվել է մինչ 2026 թվականի սեպտեմբերի 18-ը։ Այս փուլում ձևավորված դպրոցական թիմերը սեպտեմբերի 24-25-ը մասնակցել են համայնքային փուլին, որն անցկացվել է Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 5/6-ին 05.10.2026
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


