Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություն կմատուցի Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություն կմատուցի Գեղարքունիքի մարզում 14.10.2026

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11։30-16:00-ին ծառայություն կմատուցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Հոկտեմբերի 15-ին շրջիկ սպասարկման գրասենյակը կլինի նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, հոկտեմբերի 8-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ 14.10.2026

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին և 16-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։

Զոլաքարի Հ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլին

Զոլաքարի Հ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլին 13.10.2026

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են հրաձգության մարզային մրցումներ։ Դրանք անցկացվել են օդամղիչ հրացաններով` մինչև թիրախ 10 մետր հեռավորությունից: Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն յուրաքանչյուր հրաձիգ կատարել է 8 կրակոց, որից հաշվարկային է եղել 5 լավագույնը: Թիմային հաշվարկով 372 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Զոլաքարի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը, 328 միավորով գրավել է Գավառի Գեորգի Մնացականյանի անվան Հ․ 7 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը, 313 միավորով՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը:Մրցանակային տեղեր գրաված դպրոցների թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և գավաթներ։ Մարզային փուլում հաղթող ճանաչված Զոլաքարի Հ․ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի նոյեմբերի 13-ին Երևանում կայանալիք հրաձգության մրցումների հանրապետական փուլի մրցումներին:

Ուշադրություն

Ուշադրություն 13.10.2026

ՀՀ Գեղարքունիքի մարզի ազդարարման համակարգերի աշխատունակությունը ստուգելու նպատակով՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի մարզի տարածքում տեղադրված էլեկտրաշչակների ուսումնասիրություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրաշչակներ։ Խնդրվում է խուճապի չմատնվել։ Ստորև ներկայացվում է ուսումնասիրությունների ժամանակացույցը։ http://gegharkunik.mtad.am/files/announcements/25926.pdf

Անցկացվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները

Անցկացվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները 12.10.2026

Լող մարզաձևը մասսայականացնելու, լողի կանոնավոր պարապմունքներին դպրոցահասակ տարիքի երեխաների ներգրավվածությունն ապահովելու, ինչպես նաև դպրոցահասակ տարիքի երեխաների ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում արդեն երկրորդ տարին է ինչ անցկացվում է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար։ Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ։ Այն անցկացվում է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ։ Մրցաշարի մարզային փուլի մրցումները կազմակերպում և անցկացնում են Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը՝ Ֆեդերացիայի կողմից ստեղծված մրցավարական հանձնաժողովի հետ: Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով։ Առաջին տարիքային խմբում ընդգրկվում են 4-7-րդ դասարանների․․․

813 միլիոն 386 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզում իրականացվող  ծրագրերի համար

813 միլիոն 386 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերի համար 08.10.2026

ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի երկու սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար հատկացնել 813 միլիոն 386 հազար դրամ ։ Այդ թվում՝ 40 միլիոն 799.8 հազար դրամ՝ Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհ անցուղի ասֆալտապատման աշխատանքներ համար։ 44 միլիոն 546.4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Հերացի փողոցի քարե սալիկներով կառուցում իրականացնելու համար։ 107 միլիոն 640․0 հազար դրամ՝ Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել ընկած 6,1 կիլոմետր հանրապետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։ 333,000 միլիոն դրամ՝ Մ-10 Լճափ-Հայրավանք 7,6 կիլոմետր միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։ 287 միլիոն 400 հազար դրամ՝ Ծովագյուղից-Սեմյոնովկա 2 կիլոմետր միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58