Նորություններ
COP17-ի շրջանակում՝ Սևանա լճի ջրային ռեսուրսների կառավարման առաջնահերթությունները
27.10.2026
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի՝ EU4Sevan+ ծրագրի շրջանակում կազմակերպած պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առաջնահերթություններն ու մոտեցումները մարզում ջրային խնդիրների լուծման ուղղությամբ։
Քննարկման ընթացքում մարզպետը անդրադարձել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման ապակենտրոնացված ծառայությունների զարգացման հարցերին՝ ներկայացնելով մարզային մակարդակում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների առաջնահերթությունները։
COP17-ը կարևոր միջազգային հարթակ է կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական խնդիրների լուծման շուրջ համագործակցության ամրապնդման համար։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանումը պահանջում է հետևողական աշխատանք, արդյունավետ կառավարում և պետական ու միջազգային գործընկերների համատեղ ջանքեր։









