Նորություններ
Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում
16.10.2026
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են ֆուտզալի մարզային մրցումներ:
Այն նպատակ ունի ուսումնական հաստատությունների մինչև 18 տարեկան սովորողների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմանը, մարզական-մասսայական միջոցառումներում բարձր դասարանների աշակերտների ներգրավմանը, ֆուտզալ մարզաձևի զարգացմանը։
Ֆուտզալ մարզաձևի մրցումներին մասնակցել են ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների սովորողները։ Թիմի կազմում ընդգրկվել են 9 տղա։
Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային մրցումները մեկնարկել են 2026 թվականի հոկտեմբերի 15-ին։ Այն անցկացվել է Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում։
Մարզային փուլին մասնակցել են Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի համայնքային փուլերում առաջին տեղեր գրաված Գեղարքունիքի, Վերին Գետաշենի Հ.1 Դդմաշենի, Մեծ Մասրիկի միջնակարգ և Ճամբարակի ավագ դպրոցների թիմերը։
Մրցումներն անցկացվել են կիսաօլմպիական մրցակարգով։ Եզրափակիչ խաղը կայացել է Գեղարքունիքի և Դդմաշենի միջնակարգ դպրոցների միջև, որտեղ Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթելով 6։5 հաշվով, դարձել է մարզային փուլի հաղթող։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի թիմը։ Վերին Գետաշենի Հ. 1 միջնակարգ դպրոցի թիմը կիսաեզրափակչում 7։5 հաշվով հաղթելով Ճամբարակի ավագ դպրոցի թիմին զբաղեցրել է երրորդ տեղը։
Մրցանակային տեղեր գրաված դպրոցների թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և գավաթներ։
Մարզային փուլում հաղթող ճանաչված Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի ֆուզալի մրցումների հանրապետական փուլի մրցումներում: Տեսնել ավելի քիչ






