Նորություններ
Գեղարքունիքի մարզը՝ COP17-ի «Կանաչ գոտում»
21.10.2026
Հայաստանում, 2026 թվականի հոկտեմբերի 19-30-նն անցկացվող ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտում», ներկայացված է նաև Գեղարքունիքի մարզի տաղավարը, որտեղ մարզի համայնքների կողմից ցուցադրվում են մարզի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքները, մարզի բնապահպանական, գյուղատնտեսական և մշակութային ներուժը, բուսաբուծության և տեղական արտադրության տարբեր ուղղությունները։
Ներկայացվող տաղավարի միջոցով այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու Գեղարքունիքի մարզի մարզի առանձնահատկություններին, զբոսաշրջային հնարավորություններին, ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին։
Ցուցադրության ընթացքում ներկայացվում է նաև Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագրերը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։






