Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը՝ COP17-ի «Կանաչ գոտում»

Գեղարքունիքի մարզը՝ COP17-ի «Կանաչ գոտում» 21.10.2026

Հայաստանում, 2026 թվականի հոկտեմբերի 19-30-նն անցկացվող ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտում», ներկայացված է նաև Գեղարքունիքի մարզի տաղավարը, որտեղ մարզի համայնքների կողմից ցուցադրվում են մարզի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքները, մարզի բնապահպանական, գյուղատնտեսական և մշակութային ներուժը, բուսաբուծության և տեղական արտադրության տարբեր ուղղությունները։ Ներկայացվող տաղավարի միջոցով այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու Գեղարքունիքի մարզի մարզի առանձնահատկություններին, զբոսաշրջային հնարավորություններին, ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին։ Ցուցադրության ընթացքում ներկայացվում է նաև Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագրերը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում 16.10.2026

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են ֆուտզալի մարզային մրցումներ: Այն նպատակ ունի ուսումնական հաստատությունների մինչև 18 տարեկան սովորողների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմանը, մարզական-մասսայական միջոցառումներում բարձր դասարանների աշակերտների ներգրավմանը, ֆուտզալ մարզաձևի զարգացմանը։ Ֆուտզալ մարզաձևի մրցումներին մասնակցել են ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների սովորողները։ Թիմի կազմում ընդգրկվել են 9 տղա։ Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային մրցումները մեկնարկել են 2026 թվականի հոկտեմբերի 15-ին։ Այն անցկացվել է Գավառի Գրիշա Վահանի Ափրոյանի անվան մարզադպրոցում։ Մարզային փուլին մասնակցել են Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի համայնքային փուլերում առաջին տեղեր գրաված Գեղարքունիքի, Վերին Գետաշենի Հ.1 Դդմաշենի, Մեծ Մասրիկի միջնակարգ և Ճամբարակի ավագ դպրոցների թիմերը։․․․

Ուշադրություն աշխատանք փնտրող քաղաքացիներին

Ուշադրություն աշխատանք փնտրող քաղաքացիներին 16.10.2026

Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ճամբարակ համայնքներում 2026 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ առկա են բանվորի, ներքին հարդարողի, հսկիչի, վարորդի 18 թափուր աշխատատեղ՝ շինարարության ոլորտում։ Թափուր աշխատատեղերն ըստ մարզի համայնքների․ ՄԱՐՏՈՒՆԻ 1. «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ում. Վարորդի -1 տեղ Կապ՝ 093 90 79 06 Արսեն: 2. «Արմատ Քոնստրաքշն» ՍՊԸ -ում. Բանվորի-1 տեղ Կապ՝ 098 30 66 92 Դավիթ: ԳԱՎԱՌ 1. «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ում. Բանվորի- 1 տեղ Կապ՝ 077 17 80 10 Ժ. Խաչատրյան: 2. «Գավառ սերվիս» ՍՊԸ․․․

ՏԿԵՆ փոխնախարարն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

ՏԿԵՆ փոխնախարարն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ 16.10.2026

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ է ժամանել ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը։ Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Սասուն Սահակյանը, շինարարության ոլորտի պատասխանատուներ։ Աշխատանքային խումբը եղել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղի, Զովաբերի, Սևան քաղաքի թիվ 3 «Հեքիաթ», Մարտունի քաղաքի թիվ 2,3,4 մանկապարտեզներում, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում են հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ։ Նշված մանկապարտեզներից 4-ում շինարարությունն ընթանում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ և պետական բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ, իսկ մնացած 2 ծրագրերն իրականացվում են Մարտունի համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն- համայնք 75 և 25 տոկոս հարաբերակցությամբ։

255 միլիոն 769․3 հազար դրամ՝մարզի երկու ծրագրերի համաֆինանսավորման համար

255 միլիոն 769․3 հազար դրամ՝մարզի երկու ծրագրերի համաֆինանսավորման համար 15.10.2026

ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին, երկու սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով, հատկացնել 255 միլիոն 769․3 հազար դրամ։ Այդ թվում․ 243 միլիոն 512.7 հազար դրամ հատկացվել է Սևան քաղաքի Բարեկամության, Խաղաղության, Կոմիտասի, Աշոտ Երկաթի, Ելենովկա և Բաբաջանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար։ Այս պահի դրությամբ կատարվել է աշխատանքների շուրջ 95 տոկոսը, որի արդյունքում ասֆալտապատվել է 2,6 կիլոմետր ճանապարհ։ 12 միլիոն 256.6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի լուսավորության համակարգերի կառուցման համար։ Կատարվել է աշխատանքների շուրջ 90 տոկոսը, որի արդյունքում անցկացվել է 3,5 կիլոմետր երկարության լուսավորության համակարգ։

Գեղարքունիքի մարզում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 9 ծրագրերի համաֆինանսավորման համար պետական բյուջեից կհատկացվի 205 միլիոն 645,1 հազար դրամ

Գեղարքունիքի մարզում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 9 ծրագրերի համաֆինանսավորման համար պետական բյուջեից կհատկացվի 205 միլիոն 645,1 հազար դրամ 15.10.2026

ՀՀ Կառավարության հոկտեմբերի 15-ի հերթական նիստում, մեկ այլ որոշմամբ, Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 9 ծրագրերի համաֆինանսավորման համար պետական բյուջեից կհատկացվի 205 միլիոն 645,1 հազար դրամ։ Գեղարքունիքի մարզին հատկացված գումարը կուղղվի հետևյալ ծրագրերի իրականացմանը․ 47 միլիոն 136,3 հազար դրամ՝ Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 3 հասցեում ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման համար․ 29 միլիոն 700,9 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքում սպորտային այգու կառուցման աշխատանքների իրականացման համար․ 40 միլիոն 805,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի մշակույթի տան երրորդ հարկի վերանորոգման աշխատանքների իրականացման համար․ 26 միլիոն դրամ՝ Մարտունի համայնքի թվով 5 բնակավայրերում անօդաչու թռչող սարքերի (դրոնների) լաբարատոր սենյակների վերանորոգման և ժամանակակից սարքավորումներով կահավորման աշխատանքների իրականացման համար․ 10 միլիոն 124,6հազար դրամ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58