Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացել է Սևանի համայնքապետարանում

28.10.2026


Հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Սևանի համայնքապետարանում կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են Սևանի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Քաղաքացիները դիմել են առողջապահական, սոցիալական, բնակարանային, ենթակառուցվածքների բարելավման,վառելիքի, ֆինանսական և անձնական բնույթի հարցերով։
Քաղաքացիներին մտահոգող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Գեղարքունիքի մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Դրանք արձանագրվում, ուսումնասիրվում և օրենքով սահմանված կարգով լուծում են ստանում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58