Նորություններ

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի հոկտեմբեր ամսին ծնվել է 122 երեխա 02.11.2026
2026 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 122 երեխա, որից 73-ը՝ տղա, 49-ը՝ աղջիկ: 122 երեխաներից 28-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 59-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 12-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացել է Սևանի համայնքապետարանում 28.10.2026
Հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Սևանի համայնքապետարանում կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են Սևանի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Քաղաքացիները դիմել են առողջապահական, սոցիալական, բնակարանային, ենթակառուցվածքների բարելավման,վառելիքի, ֆինանսական և անձնական բնույթի հարցերով։ Քաղաքացիներին մտահոգող բոլոր հարցերը մշտապես գտնվում են Գեղարքունիքի մարզի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Դրանք արձանագրվում, ուսումնասիրվում և օրենքով սահմանված կարգով լուծում են ստանում։

COP17-ի շրջանակում՝ Սևանա լճի ջրային ռեսուրսների կառավարման առաջնահերթությունները 27.10.2026
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի՝ EU4Sevan+ ծրագրի շրջանակում կազմակերպած պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առաջնահերթություններն ու մոտեցումները մարզում ջրային խնդիրների լուծման ուղղությամբ։ Քննարկման ընթացքում մարզպետը անդրադարձել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման ապակենտրոնացված ծառայությունների զարգացման հարցերին՝ ներկայացնելով մարզային մակարդակում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների առաջնահերթությունները։ COP17-ը կարևոր միջազգային հարթակ է կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական խնդիրների լուծման շուրջ համագործակցության ամրապնդման համար։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանումը պահանջում է հետևողական աշխատանք, արդյունավետ կառավարում և պետական ու միջազգային գործընկերների համատեղ ջանքեր։

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ 27.10.2026
Գավառ համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացվում է, որ հոկտեմբերի 28-ին և 29-ին Գավառ համայնքի մի շարք բնակավայրերում, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

Հայ-ֆրանսիական համագործակցություն՝ հանուն Գեղարքունիքի գյուղատնտեսության զարգացման 21.10.2026
Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի ապակենտրոնացված համագործակցության շրջանակում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի գործընկերներին՝ Ժակլին Ռեբուֆեին և Մարի-Պիեռ Կուալիեին՝ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի Գյուղատնտեսական պալատից, ինչպես նաև Միշել Պազումյանին և Սյուզան Սենլարին՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամից։ Հանդիպման ընթացքում խոսվել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքների, արդեն իսկ ունեցած փորձի և նոր ծրագրերի հնարավորությունների մասին։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ֆրանսիական հաջողված փորձը Գեղարքունիքի մարզում կիրառելու և տեղական պայմաններին համապատասխան ծրագրեր ներդնելու հնարավորություններին։ Մարզպետը վստահություն է հայտնել, որ նման համագործակցությունը հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ու փորձ ներգրավել մարզ, զարգացնել գյուղատնտեսությունը և ստեղծել ավելի լավ հնարավորություններ ֆերմերային տնտեսությունների համար։

Ուշադրություն 21.10.2026
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի հարգելի բնակիչնե՛ր, Տեղեկացվում է, որի հոկտեմբերի 22-ին և 23-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերում, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն


