Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 5-րդ տարեդարձի առթիվ

09.11.2026


Շնորհավորում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 5-րդ տարեդարձի առթիվ։
Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և հանրային վստահության ամրապնդումը իրավական պետության կայացման կարևոր նախապայմաններից են։ Այս պատասխանատու առաքելության իրականացումը պահանջում է հետևողականություն, սկզբունքայնություն, բարձր մասնագիտական պատրաստվածություն և անձնական պատասխանատվություն։
Կարևոր է, որ կառույցի գործունեությունը նպաստի հասարակության շրջանում արդարության, հավասարության և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդմանը։
Մաղթում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր ծառայողներին արդյունավետ աշխատանք, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաստատակամություն՝ իրենց պատասխանատու գործում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58