Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը միջոցներ է հատկացրել ավտոճանապարհների միջին նորոգման համար

Կառավարությունը միջոցներ է հատկացրել ավտոճանապարհների միջին նորոգման համար 05.11.2026

ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի հերթական նիստում որոշում է կայացվել 444 միլիոն 268,0 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզային նշանակության մի քանի ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։ Այդ թվում․ 188 միլիոն 698,0 հազար դրամ՝ Տ-4-6՝ Սևան(Տ-4-9)-Վարսեր 3,3կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։ 70 միլիոն 170,0 հազար դրամ՝ Տ-4-23՝ /Մ-10/-Զոլաքար(Տ-4-31) 2,0կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։ 77 միլիոն 700,0 հազար դրամ Տ-4-24՝ /Մ-10/-Ծովինար-/Մ-10/ 2,4կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։ 107 միլիոն 700,0 հազար դրամ՝ Տ-4-29՝ /Մ-10/-Ձորագյուղ(Տ-4-37) 3,0կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։

Արդիական կրթական միջավայր՝ Գեղամավանի դպրոցում

Արդիական կրթական միջավայր՝ Գեղամավանի դպրոցում 04.11.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գեղամավանի Ա․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 346 մլն 23 հազար 747 դրամ։ Դպրոցի վերանորոգումն ու արդիականացումը կարևոր ներդրում են բնակավայրի կրթական ենթակառուցվածքների զարգացման և աշակերտների համար ժամանակակից ու հարմարավետ պայմանների ապահովման գործում։ Կրթական միջավայրի բարելավումը համայնքների ապագայի կարևոր հիմքերից է։ Շարունակելու ենք հետևողական աշխատանքները, որպեսզի Գեղարքունիքի մարզի յուրաքանչյուր բնակավայրում երեխաներն ունենան որակյալ կրթության և լիարժեք զարգացման հավասար հնարավորություններ։

Քաղաքացիների դիմումները՝ կոնկրետ քայլերի հիմքում

Քաղաքացիների դիմումները՝ կոնկրետ քայլերի հիմքում 04.11.2026

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերն ու մտահոգությունները քննարկվեցին առանձին՝ դիտարկելով դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Կարևորում ենք յուրաքանչյուր խնդրի նկատմամբ անհատական մոտեցումն ու հետագա հետևողական աշխատանքը՝ նպատակ ունենալով հասնել հնարավորինս արդյունավետ և շոշափելի արդյունքների։

Նոր ու բարեկարգ պայմաններ՝ Ծովագյուղի փոքրիկների համար

Նոր ու բարեկարգ պայմաններ՝ Ծովագյուղի փոքրիկների համար 03.11.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ, որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Աշխատանքներն իրականացվում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 175 մլն 427 հազար 852 դրամ։ Մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումն էլ իրականացվում է համայնքի միջոցների հաշվին՝ 62 մլն 850 հազար ՀՀ դրամ արժեքով։ Մանկապարտեզի վերանորոգումը կարևոր ներդրում է բնակավայրի երեխաների վաղ կրթության և զարգացման համար։ Մեր նպատակն է փոքրիկների համար ստեղծել հարմարավետ, անվտանգ ու ժամանակակից միջավայր։ Շարունակում ենք քայլ առ քայլ բարելավել համայնքային ենթակառուցվածքները՝ հոգ տանելով նաև մեր ամենափոքր բնակիչների բարեկեցության ու ապագայի մասին։

Բարեկարգ միջավայր՝ Սևանի փոքրիկների համար

Բարեկարգ միջավայր՝ Սևանի փոքրիկների համար 03.11.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել է Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ, որտեղ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 167 մլն 103 հազար 764 դրամ։ Մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումն էլ իրականացվում է համայնքի միջոցների հաշվին՝ 78 մլն 900 հազար դրամ արժեքով։ Մանկապարտեզների բարեկարգումն ու արդիականացումը կարևոր նշանակություն ունեն երեխաների առողջ, անվտանգ և լիարժեք զարգացման համար՝ ապահովելով նրանց առօրյայի կազմակերպման ավելի լավ պայմաններ։ Մեր հետևողական աշխատանքների նպատակն է յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել հոգատար ու ժամանակակից միջավայր՝ հենց իր համայնքում։

Մարզի զարգացման օրակարգը՝ կոնկրետ ծրագրերով և առաջնահերթություններով

Մարզի զարգացման օրակարգը՝ կոնկրետ ծրագրերով և առաջնահերթություններով 02.11.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Քննարկման առանցքում մարզի համայնքներում իրականացվող աշխատանքներն էին, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Անդրադարձ կատարվեց համայնքների 2026 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և ապառքների գանձման ընթացքին, քաղաքաշինության, գյուղատնտեսության, ֆինանսական, առողջապահության և կրթության ոլորտներում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև զարգացման ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։ Մարզպետը առանձին կարևորեց համայնքներում «Մասնակցային բյուջետավորման» ծրագրի հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը՝ առաջիկա երկու տարիներին դրա շրջանակն ու իրականացվող ծրագրերի ծավալներն ընդլայնելու նպատակով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58