Նորություններ

Հանդիպումները՝ մասնագիտական կողմնորոշման գրավական 10.11.2026
Մասնագիական կողմնորոշման և զինվորական կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով նոյեմբերի 4-5-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը մարզի համայնքներում հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների ավագ տարիքի դպրոցականների հետ։ Հանդիպումներին ներկա են եղել նաև հանրակրթական դպրոցների տնօրեններ, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչներ։ Ռազմական ակադեմիայի պետը ներկաներին տեղեկատվություն է տրամադրել ռազմական ակադեմիայի գործուներության, ընդունելության պայմանների, զինվորական կրթություն ստանալու նոր հնարավորությունների և ոլորտում կատարված բարեփոխումների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել զինվորական մասնագիտության կարևորությանը, հայրենիքին ծառայելու պատասխանատվությանը և ապագա սերնդի ռազմահայրենասիրական դաստրարակությանը։ Հանդիպումներին ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը, այլ պատասխանատուներ։ Հանդիպումների ընթացքում դպրոցականները հնարավորություն են ունեցել զինվորականներին ուղղել իրենց հետաքարքրող հարցերը, տեղեկություն ստանալ զինվորական կրթության առանձնահատկությունների մասին։

Մարզում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները 09.11.2026
ՀՀ Վարչապետի հովանու ներքո անցկացվում է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր։ Այն նպատակ ունի դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևի մասսայականացմանը։ Վոլեյբոլի լիգան անցկացվում է 6-7-րդ և 8-9-րդ դասարանների աշակերտների միջև։ Գեղարքունիքի մարզում առաջինը մրցապայքարի մեջ են մտել Մարտունու համայնքային փուլին հայտ ներկայացրած 24 դպրոցական թիմեր։ Այս փուլի 1-ին տարիքային խմբի մրցումներն անցկացվել է նոյեմբերի 5-ին՝ Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Այստեղ ուժեղագույնը Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան Հ. 2 միջնակարգ դպրոցի թիմն է։ Երկրոր և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Վերին Գետաշենի Հ. 1 և Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերը։ Հաջորդ օրը մրցապայքարի մեջ են մտել 2-րդ տարիքային խմբում հայտավորված թիմեը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Աստղաձորի միջնակարգ,
Շնորհավորում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 5-րդ տարեդարձի առթիվ։ Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և հանրային վստահության ամրապնդումը իրավական պետության կայացման կարևոր նախապայմաններից են։ Այս պատասխանատու առաքելության իրականացումը պահանջում է հետևողականություն, սկզբունքայնություն, բարձր մասնագիտական պատրաստվածություն և անձնական պատասխանատվություն։ Կարևոր է, որ կառույցի գործունեությունը նպաստի հասարակության շրջանում արդարության, հավասարության և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդմանը։ Մաղթում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր ծառայողներին արդյունավետ աշխատանք, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաստատակամություն՝ իրենց պատասխանատու գործում։

Ուշադրություն 09.11.2026
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է Գեղարքունիքի մարզի Սարուխան բնակավայրի ազգաբնակչությանը, որ նոյեմբերի 13-ին բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկմանը, ինչպես նաև «Ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Խնդրվում է չանհանգստանալ։

Նոր ճանապարհ՝ նոր հնարավորություններ Դպրաբակ–Կալավան ուղղությամբ 06.11.2026
Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-30 ավտոճանապարհի Դպրաբակ–Կալավան 8 կմ երկարությամբ հատվածը։ Ծրագրի նախահաշվային արժեքը 1 մլրդ 754 մլն 848 հազար դրամ է։ Արդեն կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգը, տեղադրվել են ճանապարհի հիմքն ու ներքին շերտը։ Ներկայումս ընթանում են վերին ասֆալտբետոնյա շերտի տեղադրման աշխատանքները, որոնց ավելի քան 50 տոկոսն արդեն իրականացվել է։ Ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կազմում է 57 587 քմ, իսկ մուտքերինը՝ 1 033 քմ։ Աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն նաև ճանապարհային գծանշման և կահավորման աշխատանքներ։ Հատկանշական է, որ ճանապարհն իր պատմության ընթացքում ասֆալտապատվում է առաջին անգամ․ մինչ այս այն եղել է գրունտային։ Ճանապարհի հիմնանորոգումը ոչ միայն էապես կբարելավի բնակիչների տեղաշարժի պայմանները, այլև նոր հնարավորություններ կստեղծի Կալավանի և հարակից տարածքների զբոսաշրջային ներուժի զարգացման, համայնքի հասանելիության և տնտեսական ակտիվության բարձրացման համար։

Նոր դպրոց՝ նոր հնարավորություններ Ճամբարակի երեխաների համար 06.11.2026
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի հին շենքը, որը չէր համապատասխանում սեյսմակայունության պահանջներին, քանդվել է, և դրա փոխարեն կառուցվում է ամբողջովին նոր դպրոց։ Նոր կրթօջախի կառուցումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 376 մլն 432 հազար 975 դրամ։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Այս պահին շինարարական աշխատանքների շուրջ 50 տոկոսն արդեն իրականացվել է։ Նոր դպրոցի կառուցումը ոչ միայն անվտանգ և ժամանակակից կրթական միջավայրի ստեղծում է, այլև կարևոր ներդրում՝ Ճամբարակի երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման և համայնքի զարգացման գործում։ Մեր առաջնահերթություններից է, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ բնակության վայրից, ունենա անվտանգ, հարմարավետ և լիարժեք կրթություն ստանալու հնարավորություն։


