Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում իրականացվելիք միջոցառումները

20.11.2026


Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Սևանա լճում սիգի որսի արգելքի մեկնարկին ընդառաջ իրականացվող միջոցառումների կազմակերպմանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Քննարկվել են նոյեմբերի 21-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը սիգի ձվադրման ժամանակահատվածում նախատեսված վերահսկողական միջոցառումները, ապօրինի որսի կանխարգելման և պատասխանատու կառույցների աշխատանքների համակարգման հարցերը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախորդ տարիներին իրականացված միջոցառումների արդյունքներին՝ դրանք դրական գնահատելով։ Նա ընդգծել է, որ հետևողական վերահսկողությունն ու պահպանության միջոցառումները նպաստել են սիգի բնական վերարտադրությանը և պաշարների վերականգնմանը։
Մասնավորապես, գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականին Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 4511 տոննա՝ 2025 թվականի աշնանն արձանագրված 3591,8 տոննայի համեմատ։
Կարևորվել է նախորդ տարիների դրական արդյունքների պահպանումը և վերահսկողական աշխատանքների արդյունավետ կազմակերպումը։ 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-24 16:01:20