Նորություններ
Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 հազար 700 մանրաձուկ
17.11.2026
Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
Այսօր Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 հազար 700 մանրաձուկ։
Միջոցառումն իրականացվում է լճի ձկնային պաշարների համալրման, կենսաբազմազանության պահպանման և էկոհամակարգի բնական հավասարակշռության վերականգնման նպատակով։
Սևանի իշխանը մեր լճի բնաշխարհի կարևորագույն հարստություններից է, և դրա պաշարների վերականգնումը պահանջում է հետևողական ու շարունակական աշխատանք։
2026 թվականի ընթացքում նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել ընդհանուր առմամբ 1 միլիոն մանրաձուկ։
Սևանա լճի պահպանությունը մեր բնապահպանական կարևորագույն առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ իրականացվող յուրաքանչյուր քայլ ներդրում է լճի ապագայի, նրա կենսաբազմազանության և բնական ռեսուրսների պահպանության գործում։







