Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր մարզական և հանգստի գոտի՝ Թթուջուր բնակավայրում

13.11.2026

 

Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում՝ նախկին մշակույթի տան տարածքում, նոր մարզական և հանրային տարածք է ձևավորվում։ Քանդված և շահագործման համար ոչ պիտանի մշակույթի տան շինությունն ապամոնտաժվել է, և դրա տեղում այժմ սուբվենցիոն ծրագրով կառուցվում է սպորտային այգի, որի շրջանակում նախատեսվում է ֆուտբոլի դաշտի և տրիբունայի կառուցում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 մլն 490 հազար 918 դրամ, որի 50%-ը ֆինանսավորվում է պետական բյուջեի, մյուս 50%-ը՝ համայնքային բյուջեի միջոցներով։ Աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։
Ծրագրի հաջորդ փուլը կիրականացվի մասնակցային բյուջետավորման շրջանակում։ 62 մլն 474 հազար 738 դրամ արժեքով ծրագրով նախատեսվում է կառուցել խաղահրապարակ և զբոսայգի, ինչպես նաև բարեկարգել հարակից տարածքը։ Աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի գարնանը։
Ծրագրերի իրականացմամբ Թթուջուրում կձևավորվի նոր միջավայր՝ սպորտով զբաղվելու, ակտիվ ժամանցի և համայնքային կյանքի աշխուժացման համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58