Նորություններ
Բարեկարգ ու հարմարավետ պայմաններ՝ Ճամբարակի մսուր-մանկապարտեզում
13.11.2026
Ճամբարակի մսուր-մանկապարտեզում իրականացվում են ներքին և արտաքին հարդարման, ինչպես նաև բակի բարեկարգման աշխատանքներ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 մլն 242 հազար ՀՀ դրամ։ Աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ և կավարտվեն մինչև տարեվերջ։
Մանկապարտեզի միջավայրի բարելավումը կարևոր քայլ է երեխաների համար առավել հարմարավետ ու բարեկարգ պայմաններ ստեղծելու ճանապարհին։
Շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ համայնքներում նախադպրոցական հաստատությունների պայմանները բարելավելու ուղղությամբ։


