Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ՏԻՄ 30-ամյակի առթիվ
10.11.2026
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։
Այսօր լրացավ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակը։ Երեք տասնամյակների ընթացքում համակարգն անցել է զարգացման կարևոր ճանապարհ՝ դառնալով պետական կառավարման և ժողովրդավարական գործընթացների անբաժանելի բաղադրիչ։
Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական պետության կայացման և արդյունավետ կառավարման կարևորագույն հիմքերից է։ Այն պետական կառավարման համակարգի առանցքային բաղադրիչներից է, որի արդյունավետ գործունեությունն անմիջական ազդեցություն ունի համայնքների զարգացման, բնակչության կենսապայմանների բարելավման և պետության ընդհանուր առաջընթացի վրա։
Հզոր համայնքները ամուր պետության հիմքն են, իսկ համայնքային կառավարման արդյունավետությունը՝ պետության համաչափ և կայուն զարգացման կարևոր նախապայմանը։
Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով պատասխանատու և արդյունավետ ծառայություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ հանուն համայնքների բարօրության, հզոր պետության և առաջընթացի։


