Նորություններ
Հանդիպումները՝ մասնագիտական կողմնորոշման գրավական
10.11.2026
Մասնագիական կողմնորոշման և զինվորական կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով նոյեմբերի 4-5-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը մարզի համայնքներում հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների ավագ տարիքի դպրոցականների հետ։
Հանդիպումներին ներկա են եղել նաև հանրակրթական դպրոցների տնօրեններ, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչներ։
Ռազմական ակադեմիայի պետը ներկաներին տեղեկատվություն է տրամադրել ռազմական ակադեմիայի գործուներության, ընդունելության պայմանների, զինվորական կրթություն ստանալու նոր հնարավորությունների և ոլորտում կատարված բարեփոխումների վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել զինվորական մասնագիտության կարևորությանը, հայրենիքին ծառայելու պատասխանատվությանը և ապագա սերնդի ռազմահայրենասիրական դաստրարակությանը։
Հանդիպումներին ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը, այլ պատասխանատուներ։
Հանդիպումների ընթացքում դպրոցականները հնարավորություն են ունեցել զինվորականներին ուղղել իրենց հետաքարքրող հարցերը, տեղեկություն ստանալ զինվորական կրթության առանձնահատկությունների մասին։












