Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆինանսական հատկացումներ՝ մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

12.11.2026

ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համար Գեղարքունիքի մարզին հատկացնել 436 միլիոն 797,4 հազր դրամ։
Այդ թվում
109 միլիոն 156,7 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրերում ոռոգման ջրի գրագծերի կառուցման համար։
9 միլիոն 273,2 հազր դրամ՝ Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի համայնքային նշանակության փողոցների ասֆալտապատման համար։
77 միլիոն 539,9 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի, Աստղաձոր, Վերին Գետաշենբնակավայրերի կենտրոնական ճանապարհներին նոր լուսավորության համակարգերի կառուցման համար։
85 միլիոն 993,2 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի Չարենց և Հրաչյա Ներսիսյան փողոցների երկկողմանի մայթերը քարե սալիկներով կառուցման համար։

14 միլիոն 996,5 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վաղաշեն, Աստղաձոր բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման համար։
45 միլիոն 379,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մադինա բնակավայրի ներհամայնքային փողոցները ասֆալտապատմամբ հիմնանորոգելու համար։
76 միլիոն 027,2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում ոռոգման ջրատարների կառուցման համար։
18 միլիոն 430,8 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում բետոնե սալարկման աշխատանքների իրականացման համար։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58