Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Ճամբարակ
13.11.2026
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Ճամբարակ քաղաք՝ դիտարկելու Գարեգին Նժդեհ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 600 մլն դրամ, որի 55%-ը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, իսկ 45%-ը՝ համայնքի միջոցներով։
Հիմնանորոգվել է 1460 գծամետր երկարությամբ փողոց, ասֆալտբետոնյա ծածկի մակերեսը կազմում է 14 268 քմ։
Աշխատանքներն այս պահին ավարտական փուլում են։
Փողոցների բարեկարգումը ոչ միայն բարելավում է երթևեկության և բնակիչների տեղաշարժի պայմանները, այլև նպաստում քաղաքի ընդհանուր միջավայրի զարգացմանն ու հարմարավետությանը։
Շարունակում ենք համատեղ ուժերով իրականացնել ծրագրեր, որոնք տեսանելի փոփոխություններ են բերում համայնքների կյանքում և նպաստում Գեղարքունիքի համաչափ ու շարունակական զարգացմանը։







